Որո՞նք են ձմերուկից թունավորման նշանները

Մանրամասներ

 

1

Ամռանը ձմերուկն անպակաս է գրեթե յուրաքանչյուրի սեղանից, սակայն գաղտնիք չէ, որ հյութալի եւ ախորժալի այս պտուղը կարող է թունավորման պատճառ դառնալ:

Ձմերուկը, բացի օգտակար նյութերից, կարող է պարունակել նաեւ նիտրատներ, ինչն էլ հենց կաորղ է հանգեցնել թունավորման: 

1

Ձմերուկից թունավորան ախտանշանները կարող են հայտնվել ինչպես ուտելուց 1-2 ժամ անց, այնպես էլ 1-2 օր անց: Դա կախված է անհատից եւ նրա դիմադրողականությունից: Իսկ թունավորման ախտանշաններն են՝

  • բարձր ջերմություն
  • թուլություն
  • գլխացավ
  • ցավեր որովայնի շրջանում
  • սրտխառնոց, փսխում

Առողջ մարդու համար ձմերուկի նորմալ չափաբաժինն է օրական 0,5 կգ-ը, որը ցանկալի է միանգամից չուտել, այլ բաժանել մասերի: Հիշեք, որ ձմերուկի չարաշահումը կարող է վատ անդրադառնալ այն մարդկանց վրա, որոնք ունեն միզաքարային հիվանդություն, միզարձակման խնդիրներ, շագանակագեղձի ադենոմա եւ այլն:

Ցանկալի է չչարաշահել ձմերուկը նաեւ այն մարդկանց, որոնք ունեն սրտի հետ կապված խնդիրներ՝ ուղեկցված այտուցներով եւ հեղուկի կուտակմամբ, ինչպես նաեւ աղեստամոքսային տրակտի խանգարումների դեպքում:

Ռիսկերից խուսափելու համար խորհուրդ չի տրվում ձմերուկ տալ մինչեւ 2 տարեկան երեխաներին:

1

Աղբյուրը՝ doctors.am