Նովոռոսիյսկում զբոսաշրջային Hyundai ավտոբուսը բախվել է Volkswagen Touareg ավտոմեքենային, ինչից հետո երկու մեքենաները 10 մետր բարձրությունից ընկել ներքև, հաղորդում է Interfax-ը:
Ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառով ավտոմեքենայի ուղևորները՝ 1 կին և 2 երեխա, մահացել են: Վարորդը տեղափոխվել է հիվանդանոց:
Ավտոբուսում եղել է 41 մարդ: Բոլորը հոսպիտալացվել են: Նախնական տեղեկություններով՝ ավտոբուսի վարորդը կորցրել է մեքենայի վերահսկողությունը:
0Comments