Այսօր մի երիտասարդ ինձ փորձում էր համոզել (հիմնավորել) այն պնդումը, թե արցախյան հակամարտությունը կհանգուցալուծվի միայն այն տարբերակով, որը ձեռք կտա Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդներին, և այդ թեզը ամենաճիշտն է և միակն է, եթե ուղում ենք ապրել խաղաղության մեջ։ Եթե հիշում եք, ես այս տարօրինակ (մեղմ ասած) թեզը բազմաթիվ անգամ քննադատել եմ` համարելով այս մոտեցումը անիրատեսական և վտանգավոր։ Դե լավ, ես ենթադրում եմ, որ այս թեզն իշխանավորների կողմից ներքաշված է տեղեկատվական դաշտ, որ որոշակի բանակցային ֆորա ունենանք ազերիների հանդեպ։ Համաձայնե՛ք, որ որոշ պայմաններում այս թեզը կաշխատի, սակայն երբ հազար ու մի «նորաթուխ անալիտիկ» այս պնդումը բերում է ներքին տեղեկատվական դաշտ՝ որպես հիմնավորում և հիմք` հակամարտությունը լուծելու համար, ես սկսում եմ իրականում ցնցվել բարձր ծիծաղից։
Ա՛յ բալամ, ի՜նչ ադրբեջանական կողմի բարի կամք, ի՞նչ ադրբեջանական կողմի խաղաղասեր դրսևորումներ. ադրբեջանական ազգային գաղափարախոսության առանցքային գործոն է հանդիսանում հակահայկական ատելությունը. ազերիները մեր պատմության, մշակույթի, ի վերջո, արյան գնով «ազգ» են ձևավորում։ Արցախի հարցն ունի միայն մի լուծում՝ Արցախը երբեք, երբեք, երբեք չի զիջի իր լիարժեք և բացարձակ անկախությունն ազերիներին։ Իսկ ազերիները երբեք, երբեք, երբեք հանգիստ չեն հանդուրժի հայերի ներկայությունը տարածաշրջանում։ Հասկանո՞ւմ եք՝ ինչ վիճակում ենք մենք իրականում, հասկանո՞ւմ եք, որ իրենց հնարավոր է զսպել միայն կոշտ ուժի ու բացարձակ ռազմական գերադասության պայմաններում։ Չէ..իրականում չե՞ք հասկանում։
Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից
0Comments