Հայաստանը պատրաստվում է անցկացնել պահեստազորային հավաքներ

Մայիսի 1-ից հունիսի 30-ը անցկացնել պահեստազորի ուսումնավարժական հավաքներ

«Ժամանակ» թերթը գրում է.

«Հայաստանի կառավարությունը պատրաստվում է երկու ամիս ժամկետով՝ մայիսի 1-ից հունիսի 30-ը, անցկացնել պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ուսումնավարժական հավաքներ: