Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններին առաջադրված կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների գրանցման վերջնաժամկետը մարտի 10-ն է։ Մինչ այս Տեղական ընտրական հանձնաժողովը՝ ՏԸՀ-ն, իրականացնում է փաստաթղթերի ճշգրտման աշխատանքներ։
Այս ընթացքում ՏԸՀ-ն կստուգի ինչպես պահանջվող փաստաթղթերի, այնպես էլ ցուցակների համապատասխանությունը՝ ինչպես գենդերային, այնպես էլ կուսակցական մասով։ Կճշտվի նաև ցուցակում ընդգրկված այն մարդկանց առկայությունը, ովքեր իրավունք չունեն թեկնածու լինելու։ «Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով ավագանու ցուցակում ընդգրկվելու իրավունք չունեն ուժային կառույցների՝ քննչական, ոստիկանական, պարեկային ծառայության, դատախազության, ԱԻՆ և այլ ներկայացուցիչները»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց թիվ 31 ՏԸՀ նախագահ Տիգրան Ղազարյանը։
Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը մարտի 15-28-ն է՝ մինչև 24։00-ն։
0Comments