Ադրբեջանական կողմը դիվանագիտական ուղիներով Ռուսաստանին պաշտոնական ծանուցում է ուղարկել Ադրբեջանի տարածքում «Ռոսսոտրուդնիչեստվո» գործակալության աշխատանքը դադարեցնելու մասին։ Այս մասին հայտնում է Report-ը։
Ավելի վաղ նմանատիպ քայլ էր արվել նաև ԱՄՆ USAID-ի հետ կապված։
«Ադրբեջանն ինքը դարձել է դոնոր և արտաքին օգնության կարիք չունի, հատկապես, եթե այն տրամադրվում է ոչ թափանցիկ սխեմաների հիման վրա և կազմակերպությունների միջոցով, որոնց կառուցվածքն ակնհայտորեն հետախուզական բնույթ է կրում», - նշվում է տեղեկատվության մեջ։
0Comments