Փաշինյանի «իրական Հայաստանի» բանաձևն է՝ չկան հայեր, չկա պրոբլեմ։ Հայաստանի միակ սպառնալիքը երկուսով են, Փաշինյանն իր կնոջ հետ ժողովրդին ձեռք է առնում, ասում են՝ «պողոսնե'ր», ոնց ուզում ենք, այդպես էլ ապրում ենք, ինչքան ուզում՝ ծախսում ենք։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։
Պատգամավորի համոզմամբ, ԵՄ-ին միանալու քայլերը խաբկանք են, ԵՄ-ն նման գործընթաց իր օրակարգում չունի։ Խոսելով ընդդիմության միջև եղած տարաձայնությունների մասին, պատգամավորը նշեց, որ ընդդիմության մեջ ընդդիմության դեմ պայքարողներ կան։
Ընդդիմության մեջ Նիկոլի խոսույթն ունեցողներ կան, պայքարում են ՀՀԿ-ի դեմ։ Անդրանիկ Թևանյանը ժամանակին ԱԺ-ում էր, նրա ակտիվ պայքարը աչքովս չի ընկել, երկու նախագահնե՞րն էին իրեն արգելում պայքարել։ Որոշ ընդդիմադիրների բերանից 2018-ի շամպայնի համը դեռ չի կտրվել, հազար անգամ գնացել են Նիկոլի մոտ, հիմա էլ իրենց կենսունակությունը ՀՀԿ-ի հաշվին են ուզում ապահովել»։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
0Comments