Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել են անվտանգության փոխադարձ երաշխիքների մասին համաձայնագիր:
Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 6-ին Մինսկում Միութենական պետության Գերագույն պետական խորհրդի նիստում։ Այս մասին հաղորդում է Ռիա Նովոստին:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Մինսկ։ Բելառուսի մայրաքաղաքում նա և նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կանցկացնեն Միութենական պետության բարձրագույն պետական խորհրդի նիստ։
0Comments