Ինչ իրավիճակ է Հալեպում. Սիրիայում հայ պատգամավորը մանրամասներ է հայտնում

Մանրամասներ
մարիա գաբրիելյան

Կրակոցներ, բախումներ կան, բայց բավական հեռու շրջաններում է, հայկական թաղամասերում հարաբերականորեն ավելի հանդարտ է իրավիճակը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սիրիայում հայ պատգամավոր Մարիա Գաբրիելյանը։

«Սննդի եւ այլ կարիքների համար վաճառատնեը առայժմ բաց են, իրավիճակը այս պահին հանդարտ է, սակայն 10 վայրկյանում կարող է այլ բան տեղի ունենա: Կրակոցներ կան, բայց հեռու են: Բերիո առաջնորդարանի գլխավարությամբ համայնքի հետ մնայուն կապի մեջ ենք, հեռաձայնի թվեր են հայտարարված, որ տղաները օգնության հասնեն, կենցաղային խնդիրներ կան, որոնք փորձում ենք լուծել: Ազգային առաջնորդարանը եւ Արամ Մանուկյան կենտրոնը մնայուն կապի մեջ են, եւ անմիջապես իրար հետ կհամագործակցենք, եթե որևէ բան պատահի, կփորձենք ինչքան հնարավոր է ժողովրդին օգտակար լինենք»,-ասաց նա:

Պատգամավորը պատմեց, որ այսօր, ցավոք, 66-ամյա հայ է զոհվել, դեպքը Հալեպից դուրս գալու ժամանակ է ունեցել, երբ փորձել է հեռանալ քաղաքից. «Դեպքը Հալեպի մեջ չի եղել, Սալեմիի ճանապարհի վրա է՝ Հալեպից դուրս գալու ճանապարհին է, որտեղ էլ, ցավոք,  դիպուկահարի կրակոցից զոհվել է: Հիմա ապահով չէ, ճանապարհ ելնելը ճիշտ չէ եւ դրա համար հիմա չի կարելի դուրս գալ»: