Դմիտրի Մեդվեդևը կանանց տոնը շնորհավորել է ինքնաթիռից

ՌԴ վարչապետը հիշեցրել է, որ 8-ը ոչ միայն թիվ է, այլև նախևառաջ խորհրդանշում է հավերժությունը

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է կանանց տոնը «Իլ-96» ինքնաթիռից: Վարչապետը հիշեցրել է, որ ի սկզբանե այս տոնը ուներ քաղաքական նշանակություն, սակայն այդ մասին բոլորը վաղուց մոռացել են:

Մեդվեդևը ցանկացել է, որ կանայք տոնը նշեն իրենց մտերիմների և հարազատների շրջապատում, իսկ լավ տրամադրությունը ուղեկցի նրանց միշտ ու հավերժ: ՌԴ վարչապետը հիշեցրել է, որ 8-ը ոչ միայն թիվ է, այլև նախևառաջ խորհրդանշում է հավերժությունը: