«Խաղաղության պայմանագիրը փոխզիջում կպահանջի կողմերից». Բայդեն

Մանրամասներ
ալիև բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Նշվում է, որ Բայդենն անդրադարձել է, այսպես կոչված, խաղաղության պայմանագրին.

«ԱՄՆ-ն պատրաստ է աջակցելու Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության հաստատմանը...

COP29-ի հետ կապված աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է Բաքվի վրա: Սա հնարավորություն է՝ ցույց տալու համաշխարհային հանրությանը ձեր հանձնառությունը խաղաղությանը:

Պայմանագրի չհամաձայնեցված կետերի շուրջ աշխատանքն ավարտելու համար երկու կողմն էլ պետք է ստեղծագործ մոտեցում ցուցաբերի և փոխզիջման գնա:

Կոչ եմ անում այս տարի ավարտին հասցնել պայմանագիրը»,- նշել է Բայդենը: