Ուկրաինան պետք է իր խոսքն ասի.   Հարրիսն ասել է, որ չի քննարկի Ուկրաինան Պուտինի հետ առանց Կիևի

Մանրամասներ
ամն

ԱՄՆ փոխնախագահ և երկրի բարձրագույն պաշտոնի համար դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը, եթե հաղթի ընտրություններում, առանց Կիևի ներկայացուցիչների մասնակցության Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը չի քննարկի Ուկրաինայի հակամարտության կարգավորումը։ Նա ուրվագծել է այս դիրքորոշումը CBS-ին տված հարցազրույցում, որը հեռարձակվել է երկուշաբթի օրը:

Հարցին, թե արդյոք նա կհանդիպի Պուտինի հետ՝ քննարկելու Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու հարցը, Հարրիսը պատասխանել է. «Ոչ երկկողմանի առանց Ուկրաինայի, ոչ: Ուկրաինան պետք է իր խոսքն ասի Ուկրաինայի ապագայի հարցում»: