
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ փորձել է հեռախոսով խոսել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, սակայն նա չի պատասխանել, քանի որ այդ ժամանակ տոնում է նախագահական ընտրություններում իր հաղթանակը, գրում է kommersant.ru-ն։
«Առաջին հերթին լավ եմ գնահատում Ֆրանսիայի ընտրությունները։ Երկրորդ՝ ես երեկ երեկոյան փորձեցի խոսել նրա հետ։ Ես խոսեցի նրա օգնականների հետ, իսկ նա Էյֆելյան աշտարակի մոտ էր և տոնում էր», - պատմել է Բայդենը:
Ապրիլի 24-ին Ֆրանսիայի նախագահական ընտրություններում Մակրոնը հաղթել է։ Ֆրանսիայի ՆԳՆ տվյալներով՝ նա հավաքել է ձայների 58,54%-ը։ Նրա մրցակից, ծայրահեղ աջ «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը հավաքել է 41,46 տոկոս:
0Comments