Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է դպրոցներում «Վերջին զանգ»-ի արարողությունների բովանդակային և արժեքային փոփոխությունը։
Այս մասին ասուլիսի ընթացքում հայտարարել է նա, նշելով՝ դպրոցներում «Վերջին զանգ» անցկացնելիս կարիք կա քաղքենիական միջավայրից անցում կատարելու իրական արժեքներին։
«Միջոցառումներին ներգրավելու ենք մշակույթի ոլորտի մասնագետներին։ Հայտարարելու ենք մրցույթ՝ լավագույն մշակութային «Վերջին զանգ» անվանմամբ, որին, իհարկե, մասնակցությունը դպրոցների շրջանում լինելու է կամավոր, բայց նաև դրա միջոցով կխրախուսենք այն միջավայրը, որը թույլ կտա, որ մեր երեխաները ստեղծագործեն շատ ավելի լավ, քան գրված պատրաստի և ոչինչ չասող սցենարներն են, և կարող են դպրոցի բեմից ելույթ ունենալ շատ ավելի որակյալ, քան դա կարող են անել որևէ մեկի կողմից գրված և իրենց տրված պատրաստի խոսքերով։ Եվ հենց այս որակները կփորձենք խրախուսել»,- ընդգծել է Անդրեասյանը։
0Comments