ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայությունը նոր պետ ունի։ Տեղեկությունը հայտնել է Նիկոլ Փաշինյանը։
«Ծովինար Թադևոսյանը կնշանակվի ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության պետ»,–գրել է Փաշինյանը։
Մինչ այս նշանակումը Թադևոսյանը ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետն էր։
0Comments