Փաշինյանը հայտնել է, որ Ծովինար Թադևոսյանը կնշանակվի Քրեակատարողական ծառայության պետ

Մանրամասներ
քպ

ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայությունը նոր պետ ունի։ Տեղեկությունը հայտնել է Նիկոլ Փաշինյանը։

«Ծովինար Թադևոսյանը կնշանակվի ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության պետ»,–գրել է Փաշինյանը։

Մինչ այս նշանակումը Թադևոսյանը ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետն էր։