Լոնդոնի կենտրոնում կկանգնեցվի Եղիսաբեթ II-ի հուշարձանը. Mirror

Մանրամասներ
Եղիսաբեթ

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ II թագուհու (1952-2022) հուշարձանը կբացվի Լոնդոնի կենտրոնական Սենթ Ջեյմս այգում 2026 թվականին՝ ի նշանավորումն նրա ծննդյան հարյուրամյակի։ Այս մասին հայտնում է The Daily Mirror թերթը՝ հղում անելով աղբյուրներին։

Հրատարակության համաձայն՝ հուշարձանի ստեղծման վրա աշխատում է հատուկ հանձնաժողովը՝ Նորին Մեծության նախկին մասնավոր քարտուղար Ռոբին Ջենվրինի գլխավորությամբ։ Ակնկալվում է, որ Սենթ Ջեյմս այգում հուշարձան կանգնեցնելու պլանները պաշտոնապես կհայտարարվեն հաջորդ շաբաթավերջին՝ թագուհու մահից ուղիղ երկու տարի անց:

Եղիսաբեթ II-ը մահացել է 2022 թվականի սեպտեմբերի 8-ին Շոտլանդիայի Բալմորալ ամրոցում 96 տարեկան հասակում։ Նա թագավորել է Բրիտանիայի պատմության մեջ ամենաերկարը՝ 70 տարի 7 ամիս։ Նրա ավագ որդին՝ արքայազն Չարլզը, դարձավ նոր միապետ՝ վերցնելով գահի անունը` Չարլզ III։ Նրա թագադրման արարողությունը տեղի է ունեցել անցյալ տարվա մայիսի 6-ին Լոնդոնի Վեսթմինսթերյան աբբայությունում։