Դուք այլ ընտրություն չունեք, քան իմ օգտին քվեարկելը. Թրամփը՝ ամերիկացիներին

Մանրամասներ
հարիս թրամփ հարիս

ԱՄՆ նախկին նախագահ, գալիք ընտրություններում նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Փենսիլվանիայի ընտրողների հետ հանդիպմանն ասել է, որ նրանք «այլ ելք չունեն», քան քվեարկել իր օգտին 2024 թվականի նախագահական ընտրություններում:

Թրամփը Փենսիլվանիայի բնակիչներին ասել է, որ նրանք պետք է աջակցեն իրեն «նույնիսկ եթե իրեն չեն հավանում», գրում է CNN-ը:

Հանրապետականի խոսքով՝ իր մրցակիցը՝ փոխնախագահ Քամալա Հարիսը, «այնքան էլ խելացի չէ և վտանգավոր է»:

«Ուստի դուք ընտրության այլ տարբերակ չունեք, քանի իմ օգտին քվեարկելը», - ասել է նա: