ԱՄԷ-ն ուշադիր հետևում է Պավել Դուրովի գործին

Մանրամասներ
դուրով

ԱՄԷ-ն ուշադիր հետևում է իր քաղաքացի, Telegram–ի հիմնադիր Պավել Դուրովի գործին, որը Փարիզ-Լե-Բուրժե օդանավակայանում ձերբակալվել է Ֆրանսիայի իշխանությունների կողմից։ Այս մասին ասվում է երկրի ԱԳՆ հաղորդագրության մեջ։

ԱՄԷ-ն հարցում է ուղարկել Ֆրանսիայի կառավարությանը՝ Դուրովին շտապ անհրաժեշտ բոլոր հյուպատոսական ծառայությունները տրամադրելու համար:

ԱԳՆ-ն իր հայտարարության մեջ ընդգծել է, որ ԱՄԷ-ի քաղաքացիների բարեկեցությանը առաջնահերթ ուշադրություն դարձնելը, նրանց շահերի պաշտպանությունն ու համակողմանի աջակցություն ցուցաբերելը ԱՄԷ-ի համար առանցքային առաջնահերթություն է: