Ռուսական՝ ավելի քան երկու տարվա ագրեսիայից հետո Ուկրաինան հարձակման մեջ է։ Երեքշաբթի առավոտյան առնվազն 300 ուկրաինացի զինվորականներ հատել են ռուսական սահմանը, այս մասին հոդված է հրապարակել The Telegraph-ը։ «Ուկրաինական զորքերը վերահսկողության տակ են վերցրել 350 քառ․ կմ տարածք։ Ուկրաինային հաջողվել է 48 ժամից պակաս ժամանակում գրավել ավելի շատ տարածքներ, քան 2023 թվականի հակահարձակման ընթացքում»,- գրում է լրատվամիջոցը։
Նշվում է, որ Ուկրաինայի հարձակողական գործողությունները Կուրսկի ուղղությամբ չեն դանդաղում։ Ավելին, փորձագետների կարծիքով, այս հարձակումն ունի երեք հիմնական նպատակ.
- շեղել ռուսական ուժերին Դոնեցկի մարզում հարձակողական գործողություններից,
- տարաձայնություններ սերմանել ՌԴ ներսում,
- նպաստավոր պայմաններ ստեղծել՝ տարածքների փոխանակման հետագա համաձայնագրի ժամանակ։
Լրատվամիջոցները, միևնույն ժամանակ, կանխատեսում են, որ չնայած սկզբնական թափին, Ուկրաինայի առաջխաղացումը Կուրսկում, հավանաբար, կարճատև կլինի․ արևմտյան և ներքին ճնշումը, կստիպի Կիևին փոխել կուրսը։
0Comments