Ութ ամիս տևած մշակումներից հետո Երևանի նոր գլխավոր հատակագիծը պատրաստ է

Մանրամասներ
երևան

Ութ ամիս տևած մշակումներից հետո Երևանի նոր գլխավոր հատակագիծը պատրաստ է:

Այս մասին հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետարանը:

«Երևանի քաղաքապետից ունեինք հստակ հանձնարարական․ մշակել այսօրվա օրենսդրությանը համապատասխան գլխավոր հատակագիծ, որպեսզի օրենքի հետ հակասությունն այլևս վերանա։

Այսօրվա գործող օրենսդրությամբ գլխավոր հատակագիծը շատ հստակ ձևակերպում կա, թե ինչ է իրենից ներկայացնում։

Կատարեցինք որոշակի փոփոխություններ։ Ավարտել ենք մշակման աշխատանքները»,- հայտարարել է «Երևաննախագիծ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Անդրանիկ Սեդոյանը։