«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում վաղ առավոտից գործադուլ է

Մանրամասներ
ավտոբուս

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում վաղ առավոտից գործադուլ է

Վարորդներից մի քանիսը «Ազատության» հետ զրույցում ասացին, որ գործադուլի պատճառը իրենց աշխատանքային պայմաններն ու աշխատավարձային քաղաքականությունն է,  որ չի փոփոխվել: Քաղաքապետարանից  դեռ չեն արձագանքել:

Գործադուլի պատճառով շատ ավտոբուսներ դուրս չեն եկել երթուղիներ, վաղ առավոտից կանգառները մարդաշատ են: