Երեկ՝ հուլիսի 26-ին, ծայրահեղ ծանր վիճակում Տաշիրի բժշկական կենտրոնից շտապ բուժօգնության մեքենայով Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել 5-ամյա երեխա՝ պոլիտրավմա ախտորոշմամբ: Այս մասին հայտնում են Վանաձորի բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունից: Երեխան վնասվածքը ստացել էր վրաերթի հետեւանքով:
Ընդունման պահին երեխայի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, ունեցել է ներքին արյունահոսություն: Փոքրիկն անմիջապես տեղափոխվել է վիրահատարան, հեռացվել է փայծաղը, դադարեցվել է արյունահոսությունը: Բժիշկներին հաջողվել է երեխայի վիճակը կայունացնել:
Իրականացված բոլոր անհրաժեշտ հետազոտություններից ու համապատասխան բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո՝ հետագա նեղ մասնագիտական բուժում ստանալու նպատակով փոքրիկը ռեոնոմոբիլով տեղափոխվել է Երեւան՝ մասնագիտացված բուժհաստատություն:
0Comments