Ռուսական զորքերը հուլիսի 10-ի գիշերը գրոհել են Օդեսայի մարզի նավահանգստային ենթակառուցվածքը։ Կան զոհեր, վիրավորվել է մեկ նավաստի։ Այս մասին տեղեկացրել է РБК-Украина-ն՝ հղում կատարելով Օդեսայի ռազմական վարչության ղեկավար Օլեգ Կիպերի թելեգրամին, Օդեսայի մարզային դատախազությանը։
«Գիշերը թշնամին գրոհել է Օդեսայի մարզը հրթիռներով։ Ագրեսորի նպատակը Օդեսայի շրջանի նավահանգստային ենթակառուցվածքն էր։ Ցավոք, երկու մարդ՝ պահապանը եւ բեռնատարի վարորդը, զոհվել են»,- նշել է Կիպերը։
Ինչպես նշել են Օդեսայի մարզային դատախազությունում, գրոհի հետեւանքով զոհվել են բեռնատարի 50-ամյա վարորդը եւ նավահանգստի 37-ամյա աշխատակիցը։
Բացի այդ, ռազմական վարչության ղեկավարի տվյալներով՝ եւս մեկ տղամարդ՝ հերթապահ մի նավաստի, վիրավորվել է։ Ներկայում տուժածը ստանում է անհրաժեշտ բուժօգնություն հիվանդանոցում։
Բեկորներից վնասվել են պահեստի շինությունները, բեռնատար ավտոտրանսպորտը եւ քաղաքացիական ջերմանավը։ Նավի վնասվածքի պատճառով տեղի է ունեցել հեղուկի արտահոսք։
Բացի այդ, ինչպես ավելացրել են դատախազությունում, վնասվել է նաեւ քաղաքացիական ծովային նավը (Կամերունի դրոշի ներքո)։ Հետեւանքները վերացվում են։
0Comments