Եթե իմ պաշտոնավարումից հետո ՌԴ-ից հատուկ միջոցներ չեն գնել, ուրեմն եղածի ժամկետն անցել էր. Երանոսյան

Մանրամասներ
լևոն

Եթե Ներքին գործերի նախարարությունն իմ պաշտոնավարումից հետո Ռուսաստանից հատուկ միջոցներ չի գնել, նշանակում է, որ եղած հատուկ միջոցները, որոնք հունիսի 12-ին կիրառվեցին Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում, ժամկետանց էին։

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Ներքին զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանը։

Նա նաև հավելել է, որ իր պաշտոնավարման ժամանակ ՀՀ առողջապահության նախարարության կողմից արգելվել է օգտագործել «Զարյա- 3» տեսակի լուսաձայնային նռնակ, ինչը ենթադրում է, որ այդ տեսակի հատուկ միջոցը վտանգավոր է մարդու առողջության համար։

Մանրամասները՝ տեսանյութում։