Հիմա Սրբազանը միավորում է նաև քաղաքական ուժերի պոտենցիալը։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը․
«Դավաճան իշխանություններին հեռացնելը, իհարկե, ազգային խնդիր է։ Բայց նաև քաղաքական։
Մինչ այս պահը Սրբազան Հայրը կարողացել է համախմբել ժողովրդին այդ օրակարգի շուրջ։ Այսօրվա զարգացումները դրա լավագույն ապացույցն են։ Հիմա նա միավորում է նաև քաղաքական ուժերի պոտենցիալը։
Կարծում եմ՝ սա կարևոր ու շատ անհրաժեշտ պրոցես է։ Ու նաև սա է դավաճաններից երկիրն ազատելու միակ ճանապարհը։
Հետևաբար, ամեն ինչ ճիշտ ընթացքի մեջ է։ Վստահ եմ՝ համազգային հաշտեցումն ու միասնական աշխատանքը շուտով ցանկալի արդյունք կտան»,- գրել է նա
0Comments