Նա վախենում է․ Հայտնի է դարձել Ուկրաինայում նախագահական ընտրությունների չեղարկման պատճառը․ «Իզվեստիա»

Մանրամասներ
զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարող էր պետության ղեկավարի պաշտոնական ընտրություններ անցկացնել, սակայն, հնարավոր պարտության պատճառով որոշել է դա չանել։

Այս մասին «Իզվեստիա» թերթին, lurer.com-ի փոխանցմամբ, ասել է քաղաքագետ, ՌԴ նախագահին առընթեր ազգամիջյան հարաբերությունների խորհրդի անդամ Բոգդան Բեզպալկոն։

Ուկրաինայում հաջորդ ընտրությունները պետք է կայանային 2024 թվականի մարտի 31-ին, սակայն երկրի ղեկավարությունը հրաժարվեց համընդհանուր քվեարկություն անցկացնել՝ դա կապելով շարունակվող ռազմական գործողությունների հետ։

«Զելենսկին, իհարկե, կարող էր հայտարարել այս ընտրությունների մասին և դրանք անցկացնել գոնե պաշտոնապես։ Ակնհայտ է, որ նա վախենում է, որ չի հաղթի այս ընտրություններում, և ինչ-որ մեկը կզբաղեցնի իր տեղը, ուստի, այս իրավիճակում, ավելի հեշտ է ընտրություններ չանցկացնելը»,- մեկնաբանել է փորձագետը։

Քաղաքագետը հավելել է, որ Ուկրաինայի Գերագույն Ռադան իրավունք ունի ռազմական դրության ժամանակ սահմանափակ ժամկետով երկարաձգել նախագահի լիազորությունները։

Ստեղծված իրավիճակում Զելենսկին կշարունակի զբաղեցնել պետության ղեկավարի պաշտոնը առնվազն մինչև այս տարվա օգոստոս, սակայն, դրանից հետո, երկրում կարող է սկսվել «իշխանության լիիրավ յուրացում» Ուկրաինայի ներկայիս առաջնորդի կողմից, եզրափակել է Բեզպալկոն։