Մակրոնը կգնա Կիև

Մանրամասներ
մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջիկա շաբաթներին կայցելի Կիև, հայտնում է Ելիսեյան պալատը, փոխանցում են միջազգային ԶԼՄ-ները:

Այս որոշման մասին հայտարարվել է Մակրոնի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու` կիրակի օրը տեղի ունեցած հեռախոսազրույցից հետո։

Զրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները վերահաստատել են տարբեր ոլորտներում համագործակցության ամրապնդման իրենց հանձնառությունը՝ ներառյալ կիբերանվտանգությունը, ականազերծումը և զենքի արտադրությունը։