Սի Ծինփինը ԵՄ-ին կոչ է արել միասին պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով բանակցությունների համար

Մանրամասներ
սի

Պեկինը և Եվրամիությունը պետք է համատեղ պայմաններ ստեղծեն Ուկրաինայի հարցով բանակցությունների համար, հայտարարել է Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ Փարիզում կայացած հանդիպմանը։ Այս մասին, ria.ru-ի փոխանցմամբ, հայտնել է Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը:

«Ուկրաինական ճգնաժամի հետ կապված՝ նախագահ Սին նշել է, որ Չինաստանը, Ֆրանսիան և ԵՄ-ն ցանկանում են շուտափույթ հրադադարի և խաղաղության վերականգնում Եվրոպայում, ինչպես նաև աջակցում են ճգնաժամի քաղաքական լուծմանը»,- ասվում է հայտարարության մեջ։

Չինաստանի ղեկավարը կոչ է արել հակազդել ռազմական գործողությունների սրմանը, ապահովել միջազգային էներգետիկ և պարենային անվտանգությունը, պահպանել արտադրական շղթաների ու մատակարարումների կայունությունը։

Նախօրեին Le Figaro-ի համար նախատեսված սյունակում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ղեկավարը նշել էր, որ Պեկինը ուկրաինական հակամարտության ակունքներում չէ և ներգրավված չէ դրանում։ Նա հավելել է, որ երկիրը միշտ կառուցողական դեր է խաղացել խաղաղ կարգավորման առումով։