Մենք պետք է լինենք Իսրայելի կողքին՝ առավելագույնս ապահովելու նրա պաշտպանությունը, բայց նաև կոչ ենք անում սահմանափակումներ մտցնել՝ էսկալացիայից խուսափելու համար. այս մասին BFMTV-ին ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Նրա պնդմամբ՝ Ֆրանսիան ամեն ինչ կանի Մերձավոր Արևելքում իրավիճակի սրացումից խուսափելու համար։
«Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի խուսափենք բռնկումից, այսինքն՝ էսկալացիայից։ Մենք պետք է լինենք Իսրայելի կողքին՝ առավելագույնս ապահովելու նրա պաշտպանությունը, բայց նաև կոչ ենք անում սահմանափակումներ մտցնել՝ էսկալացիայից խուսափելու համար։ Ուշադրության կենտրոնում պետք է լինի Իրանի մեկուսացումը, տարածաշրջանի երկրներին համոզելը, որ Իրանը վտանգ է ներկայացնում, պատժամիջոցների ավելացումն ու Իրանում միջուկային գործունեության նկատմամբ ճնշման ուժեղացումը», - հավելել է նա։
Ֆրանսիայի նախագահը նաև ասել է, որ ֆրանսիական կործանիչներն օգնել են հետ մղել Իրանի կողմից Հորդանանի օդային տարածքի խախտումը հարձակման ժամանակ:
«Արդեն մի քանի տարի է, ինչ մենք Հորդանանում ունենք ահաբեկչության դեմ պայքարի ավիաբազա։ Հորդանանի օդային տարածքը խախտվել է… Մենք օդ բարձրացրինք մեր ինքնաթիռներին և որսացինք այն, ինչ պետք է որսայինք», - նշել է Մակրոնը:
0Comments