Ռուսաստանի հետ բանակցությունների դուռը բաց է. Մակրոն

Մանրամասներ
մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել Ռուսաստանի հետ երկխոսությունը շարունակելու օգտին։

«Մենք ճիշտ ենք անում՝ բաց թողնելով Ռուսաստանի հետ բանակցությունների դուռը, հակառակ դեպքում մենք կհրաժարվեինք միջազգային կարգից, հետևաբար՝ խաղաղությունից և անվտանգությունից», - ասել է Մակրոնը La Tribune-ին տված հարցազրույցում։

Ապրիլի վերջին Ֆրանսիայի նախագահը Սորբոնում Եվրոպայի ապագայի վերաբերյալ ելույթի ժամանակ ասել էր, որ ԵՄ-ն պետք է պատրաստ լինի հարաբերություններ կառուցել Ռուսաստանի հետ ուկրաինական հակամարտության ավարտից հետո։