Սպասենք հաջորդ հայտարարությանը ԱԺ-ում, հարցուպատասխանի ժամանակ
-----------------------------
- Ում են պետք հայկական գրերը: Արդյոք մտածել եք դրա մասին ու ինչ կապ ունեն այդ տառերի ժամանակակից իրողությունների հետ:
Մեսրոպ Մաշտոցը կազմելով իր գրերը՝ մեզ կտրել է միջազգային քաղաքակրթությունից:
ԵՄ անդամ քաղաքակիրթ և ժողովրդավարական երկրներն օգտվում են լատինական տառերից, մտնում են մեկ միասնական գիտական ու մշակութային դաշտ, իսկ հիմա, երբ ամեն ինչ թվայնացվում է, հայկական տառերն առավել մեծ խնդիրներ են հարուցում:
Կարևոր է նաև տուրիզմի ոլորտը, ինչ վատ կլինի, որ արտասահմանցի տուրիստները գալով Հայաստան, իրենց համար հասկանալի տառերով կարդան խանութների ու ծառայությունների անվանումները, դա կխթանի տուրիզմը, ստեղծելով հավելյալ արժեք:
Մյուս կողմից, մենք կդառնանք ավելի հասկանալի ժողովրդավարական հանրության համար, իսկ անցյալի ավանդութների վրա իր ժավանավրեպ գոյությունը պահպանող եկեղեցին, որը մեզ ետ է տանում, թշնամեցնում է հարևանների հետ, վտանգում ՀՀ լեգիտիմ կառավարությանը, կզրկվի նաև իր ամենահզոր ազդեցության գործիքներից մեկից: Պետք է հասկանանք, որ եկեղեցին տառերի միջոցով տարածում էր իր կրոն ու ավանդույթներ, մեր պարսպելով առաջադեմ մարդկությունից:
Եվս մի արևոր հանգամանք, եթե հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը գրվի նմանատիպ տառերով՝ լատինատառ, ապա դա մեր ու ադրբեջանցիների միջև վստահության մթնոլորտ կստեղծի: Ադրբեջանցիները, կամ թեկուզ թուրքերը, գալով Հայաստան, իրենց կզգան ինչպես տանը, ինչով կամրապնդվի փոխադարձ վստահության մթնոլորը:
Իսկ հիմա ծայրագավառի պահով: Սովետական Մությունը հատուկ էր զարգացնում հայ գրականությունն ու կրթությունը եկեղեցական տառերի վրա հիմնված, որպեսզի մեզ կտրի մեր հարևաններից: Հայկական դարը ապրած գրերը, որոնք հին իրողությունների հետևանքն են, կարևոր գործիք են մեզ գուբերնիա դարձնելու գործում:
Ստեփան Դանիելյան
0Comments