ԵՄ երկրները համերաշխ են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների խստացման հարցում. Մակրոն

Մանրամասներ
մակրոն

Եվրամիության երկրները համերաշխ են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման հարցում։ Բրյուսելում Եվրամիության գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Մենք համակարծիք ենք Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման, ինչպես նաև այդ պատժամիջոցների շրջանցման դեմ պայքարի ակտիվացման հարցում»,- ընդգծել է Ֆրանսիայի առաջնորդը։

Մակրոնն ընդգծել է, որ Եվրամիության անդամ երկրների առաջնահերթությունը շարունակում է մնալ ռազմական աջակցությունը Կիևին՝ ներառյալ Ուկրաինայի տարածքում զենքի համատեղ արտադրության զարգացումն ու մատակարարումը: