Ոչինչ չի կարող փոխհատուցել այն տառապանքը, որը Գերմանիան բերել է ԽՍՀՄ ժողովուրդներին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը։
Ինչպես գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն, նախարարը պատմել է, որ Մոսկվա կատարած առաջին այցի ժամանակ ծաղիկներ է դրել Անհայտ զինվորի գերեզմանին։
«Որպես Գերմանիայի արտաքին գործերի նախարար այնտեղ այցելելն ինձ ամոթով և ակնածանքով է լցնում: Ոչինչ չի կարող փոխհատուցել այն տառապանքը, որը մենք հասցրել են Խորհրդային Միության ժողովուրդներին»,- ասել է Բերբոքը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո։
Այնտեղ այցելելն ինձ ամոթով և ակնածանքով է լցնում. Գերմանիայի ԱԳ նախարար
Մանրամասներ
0Comments