Առաջիկա օրերի Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայիս նախագահ Իրակլի Կոբախիձեն և երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կփոխանակվեն պաշտոններով, հայտնում է «Իմեդի» հեռուստաընկերությունը։
«Իմեդի»-ի «բացառիկ տեղեկատվության» համաձայն՝ իշխող կուսակցությունը փոփոխություններ է նախատեսում նախարարների կաբինետում։
Բացի այդ, Իրակլի Կոբախիձեն կզբաղեցնի նաև «Վրացական երազանք» կուսակցության քաղաքական քարտուղարի պաշտոնը։
Ըստ «Իմեդի»-ի՝ սպասվող փոփոխությունները քննարկվել են հունվարի 24-ին կայացած իշխող կուսակցության քաղաքական խորհրդի նիստում։
0Comments