Անհայտ անձը Ստամբուլի Էսենյուրթ թաղամասի փողոցներով շրջելիս դանակով վիրավորել է առնվազն 11 մարդու, ոստիկանությունը որոնում է կասկածյալին, հայտնում է Hürriyet թերթը։
Հրատարակության տվյալներով՝ տղամարդը առնվազն չորս ժամ քայլել է քաղաքի արևմուտքում գտնվող տարածքի փողոցներով և առանց պատճառի մոտեցել մարդկանց՝ դանակով հարվածելով նրանց։ Հարձակվողին հաջողվել է վիրավորել 11 մարդու, այդ թվում՝ մի կնոջ, բոլորը հոսպիտալացվել են։
Վիրավորներից Մեհմեդ Ուստելը հրապարակմանը պատմել է, որ իրեն անհայտ անձը դանակով հարվածել է իր ոտքին։ «Նա մոտեցավ ինձ, հանեց հացի դանակը: Ես մտածեցի, որ դա ինչ-որ կատակ է: Բայց նա հարվածեց իմ ոտքին և հեռացավ, իսկ ես ընկա գետնին», - ասաց Ուստելը:
Կասկածյալի որոնումները շարունակվում են, ոստիկանությունն ուսումնասիրել է տեսախցիկների տեսագրությունները։
0Comments