«3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թուրքիայում 2024 թվականի առաջին կեսին։
Այս մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Այդ ամենը կհամակարգեն մեր թուրք գործընկերները, որոնք կհյուրընկալեն նախարարների երկրորդ հանդիպումը, որը մոտավորապես նախատեսված է հաջորդ տարվա առաջին կիսամյակում»,- ասել է Լավրովը լրագրողներին։
0Comments