Փաշինյանը կմասնակցի ԵԱՏՄ նիստին և ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին. նա արդեն մեկնել է ՌԴ

Մանրամասներ
նիկոլ ինքնաթիռ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:

Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ վարչապետը դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, իսկ դեկտեմբերի 26-ին՝ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին: