Ադրբեջանը ռազմական հարկադրանքի քաղաքականություն է վարում ՀՀ-ի նկատմամբ․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Ներքին Հանդում տեղի ունեցածը Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության հերթական դրսևորումն է։ Այս մասին Կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի մտադրությունները նույնն են՝ ռազմական հարկադրանքի քաղաքականություն վարել ՀՀ-ի նկատմամբ։

«Մեր տպավորությունն այն է, որ Ադրբեջանը որևէ հետաքրքրություն չի ցուցաբերում սահմանային կայունության և անվտանգության ապահովման հարցում։ Դեռևս 2022 թվականին պայմանավորվածություն էր ձեռքբ բերվել, որ սահմանազատման հարցերով հանձնաժողովների մանդատի մեջ պետք է ներառվեն նաև սահմանային անվտանգության հարցերը։ Ադրբեջանը, ի հեճուկս պայմանավորվածությունների, իր կողմից ստեղծած հանձնաժողովը կոչեց Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողով՝ բաց թողնելով անվտանգության կոմպոնննետը։ Այս և մի քանի այլ հանգամանքները թույլ են տալիս եզրակացնել, որ Ադրբեջանը շարունակում է վարել այն ինչ ուզում է՝ «տվեք ինձ բացանակցային եղանակով, հակառակ դեպքում ես դա կվերցնեմ պատերազմով»»,- հայտարարեց նա։

Ներքին Հանդի դեպքերին մասին խոսելով ՝Փաշինյանը նաև ասաց, որ ՊՆ նախարարի հստակ հրաման կա՝ հրդադարի ռեժիմի խախտում թույլ չտալ, սադրանքների չտրվել:

«Եթե պարզվի հրամանը խախտելու դեպք կա, կլինեն նաև հետևանքներ: Չնայած սրան, Ադրբեջանը զանգվածային կրակ է բացել, որի հետևանքով 4 զոհ ունեցանք»,- հավելեց նա։