Դեղերի փորձագիտական կենտրոն ՓԲԸ-ն կվերաձեւակերպվի ՊՈԱԿ-ի

Մանրամասներ
անահիտ

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ-ում ներկայացրել է «Դեղերի մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթում փոփոխությունների նախագիծը։

Ավանեսյանը հայտարարել է, թե առաջարկված փոփոխությունները բաժանվում են մի քանի խմբի: Առաջին խումբը՝ ներդաշնակեցումն է ԵԱՏՄ կարգավորումների հետ, հասկացությունների որոշակի հստակեցումներն ու ճշգրտումներն են։ Նրա խոսքով, կարգավորվել են նաև գովազդի, դեղերի շրջանառությամբ փորձագիտական գործունեություն իրականացնելու հետ կապված լիազորող նորմերը: Անահիտ Ավանեսյանի խոսքով ամրագրվել է, որ պետության կողմից դեղերի գրանցման գործառույթի շրջանակում փորձաքննություններն իրականացնում է Կառավարության կողմից նշանակված համապատասխան կազմակերպությունը: Նա տեղեկացրել է, որ իրականացվում է դեղերի փորձագիտական կենտրոնի՝ ՓԲԸ-ից ՊՈԱԿ-ի վերակազմակերպում:

Նարեկ Զեյնալյանը հետաքրքրվել է՝ ինչպե՞ս է ընթանալու դեղերի փորձագիտական կենտրոնի գործունեությունը ՓԲԸ-ից ՊՈԱԿ-ի վերաձևակերպվելու ժամանակահատվածում:

«Մենք արել են ամեն ինչ, որ բոլոր կիսատ մնացած գործերն ավարտին հասցնենք: Ցանկացած վերաձևակերպումը բարդ գործընթաց է, և մենք ամեն ինչ անելու ենք ի շահ ներմուծողների և արտադրողների, որպեսզի խնդիրներ չառաջանան»,- ասել է տիկին Ավանեսյանը։