Քիմ Քարդաշյանը մինչեւ ականջների ծայրը սիրահարվել է ֆուտբոլիստ Ջուդ Բելինգեմին՝ չնայած 20 տարվա տարբերությանը եւ այն փաստին, որ տղան ընկերուհի ունի։ Բելինգեմը մասնակցել է SKIMS-ի գովազդային քարոզչությանը։
Ինչպես տեղեկացրել է Life and Style-ը՝ հղում կատարելով ինսայդերներին, «Քիմն ուրախ է, որ Ջուդը իր թիմում է, եւ պարծենում է նրանով բոլորի առջեւ՝ լուսանկարներ ուղարկելով իր ընկերներին եւ քույրերին եւ ասելով, որ տղան դառնալու է իր բրենդի դեմքը, այն դուրս է գալու նոր մակարդակ»։
«Նա դիտում է նրա հոլովակի կրկնությունը եւ անգամ անցած շաբաթ Իսպանիա էր մեկնել, որպեսզի հետեւեր նրա խաղին»։
Ինսայդերները նաեւ նշել են, որ Քիմը տղայի հետ ավելի հաճախ տեսնվելու ծրագրեր ունի, ինչի համար օգտագործում է որդու՝ Սեյնթի սերը ֆուտբոլի հանդեպ։ «Սեզոնը դեռ նոր է սկսվում, եւ Քիմը նախատեսում է ներկա լինել շատ խաղերի, իսկ նրա որդին՝ Սեյնթը, այնտեղ կլինի որպես կատարյալ պատրվակ, քանի որ նա պաշտում է ֆուտբոլը»։
«Որքան ավելի շատ է Քիմը տեսնվում Ջուդի հետ, այնքան ավելի շատ է նա նրա դուր գալիս, եւ այնքան ավելի շատ է Քիմը սիրահարվում նրան, թեեւ ֆուտբոլիստն ընկերուհի ունի... Բայց, ըստ երեւույթին, ոչ մի բան չի կանգնեցնի Քիմին»։
Քիմ Քարդաշյանը սիրահարվել է իրենից 20 տարով երիտասարդ ֆուտբոլիստի՞
Մանրամասներ
0Comments