Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը կարող է հորը՝ Թոմասին, և քրոջը՝ Սամանթային, երեխայի ծնվելուց հետո Մեծ Բրիտանիա հրավիրել: Այս մասին գրում է The Mirror պարբերականը:
Նշենք, որ Մեգանի հայրն անցած ամիս աղջկա՝ իրեն ուղղված անձնական նամակներից հատվածներ էր հրապարակել, իսկ խորթ քույրը լրատվամիջոցներում բազմիցս քննադատել է դքսուհուն:
Աղբյուրի խոսքով՝ 37-ամյա Մեգանը հույս ունի, որ իր ապագա երեխայի շնորհիվ ընտանիքը նորից կմիավորվի և որ իր ընտանիքի անդամները կօգտագործեն իրենց հայտնիությունն «աշխարհում որևէ դրական փոփոխություն մտցնելու, այլ ոչ թե իրեն քննադատելու» համար:
Քենսինգթոնյան պալատում հրաժարվել են մեկնաբանել տեղեկությունը:
Մեգան Մարքլը թույլ կտա հորն ու քրոջը տեսնել իր երեխային
Քենսինգթոնյան պալատում հրաժարվել են մեկնաբանել տեղեկությունը
0Comments