Նիկոլ Փաշինյանը շատ մարդու չի ընդունում, երբեմն ես էլ եմ ուզում՝ ժամանակ չի լինում, ինձ էլ չի ընդունում երկար ժամանակ, մինչև այդ ժամանակը կգտնվի:
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով հարցին, ինչու Նիկոլ Փաշինյանը չի ընդունել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին:
«Հայկական երկրորդ հանրապետության ներկայացուցիչները փաստաթղթեր են ստորագրել, լուծարել են այդ հանրապետությունը, այլ երկրների հետ հարաբերության մեջ են մտել։
Հիմա էլ ասում եք՝ ինչո՞ւ չի ընդունում, ո՞ւմ ընդունի»,-ասաց նա:
0Comments