Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն շարունակում է էժանանալ

Մանրամասներ
դոլար եվրո ռուբլի

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 26-ին, կազմել է 402.48 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.08 դրամով:

Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 424.05 դրամ (նվազել է 1.41 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 486.03 դրամ (նվազել է 1.76 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.30 դրամ (նվազել է 0.02 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 396-400 դրամով, վաճառվում է 405-408 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 415-426 դրամով, վաճառվում է 428-438 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 3.98-4.28 դրամով, վաճառվում է 4.39-4.50 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 400 դրամով, վաճառվում՝ 406-407 դրամով:

Եվրոն գնվում է 423-425 դրամով, վաճառվում է 431 դրամով:

Ռուբլին գնվում է 4.25 դրամով, վաճառվում է 4.32-4.35 դրամով: