Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հարձակումը Իսրայելի վրա նպատակ ուներ խափանել Իսրայելի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների հնարավոր կարգավորումը, որին ձգտում էր Էր Ռիադը:
Այս մասին հայտնում «Ռոյթերս»-ը՝ վկայակոչելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը:
«Նրանք գիտեին, որ ես պատրաստվում եմ հանդիպել սաուդցիների հետ: Սաուդցիները ցանկանում էին ճանաչել Իսրայելը»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը՝ ելույթ ունենալով դրամահավաքի միջոցառման ժամանակ:
Նա մանրամասներ է պատմել Իսրայելի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագիր կնքելու ԱՄՆ ջանքերի մասին, որը, ըստ ամենայնի, դադարեցվել էր հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո:
0Comments