ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտնել է, որ Իսրայելից մեկնում է Հորդանան՝ հանդիպելու թագավոր Աբդալլա II-ի և Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբբասի հետ: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Դրանից հետո պատրաստվում է այցելել Մերձավոր Արևելքի ևս մի շարք առանցքային երկրներ՝ կոչ անելով ճնշում գործադրել Գազայի հատվածում իշխող ՀԱՄԱՍ շարժման վրա՝ իսրայելցի պատանդներին ազատելու նպատակով:
«Այստեղից ես մեկնում եմ Հորդանան, որտեղ հանդիպելու եմ Նորին մեծություն թագավոր Աբդալայի և Պաղեստինի ղեկավար Աբբասի հետ ։ Առաջիկա օրերին մենք կհանդիպենք Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Եգիպտոսի և Քաթարի առաջնորդների հետ»,- ասել է Բլինքենը Թել Ավիվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ։
0Comments