Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել։
Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմը։
Նշվում է, որ զրույցի ընթացքում կողմերը քննարկել են «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրականացրած հակաահաբեկչական միջոցառումների արդյունքները»։
Թուրքիայի նախագահը ևս մեկ անգամ վերահաստատել է, որ լիովին աջակցում է Ադրբեջանին։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային հարցերի շուրջ։
0Comments