ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ այսօր երեք անօդաչուներ հարձակվել են Մոսկվայի վրա, դրանցից մեկը մխրճվել է «Մոսկվա-Սիթի»-ում կառուցվող շենքի մեջ։
Անօդաչուներից երկու խոցել են ՀՕՊ համակարգերը Մոժայսկի եւ Խիմկիի տարածքում։
Եվս մեկը ճնշվել է ՌԷՊ միջոցներով, այն մխրճվել է «Մոսկվա-Սիթի»-ում կառուցվող շենքի մեջ։
Ըստ պաշտոնական տվյալների՝ հարձակման հետեւանքով տուժածներ չկան:
Անօդաչուն հայտնվել է One Tower կիսակառույցում եւ վնասել մոտ 100 քառակուսի մետր ճակատային հատված։
0Comments