Իրանը կրկին հերքել է Ուկրաինայում ԱԹՍ օգտագործելու մեղադրանքները

Մանրամասներ

Իրանը հերքել է Ուկրաինայում իրանական անօդաչու թռչող սարքեր օգտագործելու մեղադրանքները։

Ուկրաինայում իրանական անօդաչու թռչող սարքերի օգտագործելու վերաբերյալ մեղադրանքները կտրականապես հերքել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Անվտանգության խորհրդի նիստում։

«Մենք միանշանակ մերժում ենք Ուկրաինայի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքները»,- ասել է Իրավանին։