Օգոստոսի 18-19-ը Պուտինը պետական ​​այցով կգտնվի Ադրբեջանում

Մանրամասներ
Պուտին Ալիև

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 18-19-ը պետական ​​այցով կմեկնի Ադրբեջան, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Բանակցությունների ընթացքում կքննարկվեն ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման հարցերը, ինչպես նաև արդի միջազգային և տարածաշրջանային խնդիրները։

Այցի արդյունքների հիման վրա նախատեսվում է պետությունների ղեկավարների համատեղ հայտարարություն ընդունել, ստորագրել միջկառավարական և այլ փաստաթղթեր»,- ասվում է Կրեմլի հաղորդման մեջ։